Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Արցախի թեմի մատենաշար․ Արցախի թեմի գրասենյակի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության համատեղ ծրագիրը

Գիտություն և Մշակույթ

Արցախի թեմի գրասենյակի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության արդյունավետ համագործակցությունում նոր իրադարձություն է հանդիսանում Արցախի թեմի մատենաշարի հիմնումը, որի առաջին թողարկումը ներկայացված է «Արցախ․ վտանգված ժառանգություն» եռալեզու պատկերագրքով։

          «Արցախ․ վտանգված ժառանգություն» պատկերագրքի կազմողներն են պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Բալայանը, պատմական գիտությունների թեկնածու Մելանյա Բալայանը և Լեռնիկ Հովհաննիսյանը։

Հրատարակությունը ներառում է տեղեկատվական և լուսանկարչական նյութեր 2020-2023 թթ. Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջական բռնազավթման հետևանքով տարբեր բնակավայրերում արդեն իսկ ոչնչացված և ոչնչացման վտանգի տակ հայտնված հայկական նյութական մշակույթի հուշարձանների վերաբերյալ։

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահմյանի օրհնության խոսքում ասվում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ Արցախի թեմը և ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը համատեղ սկիզբ են դնում մատենաշարի, որը, փուլ առ փուլ կատարվող հրատարակությունների միջոցով, համապարփակ կերպով անդրադառնալու է Արցախի հարուստ պատմամշակութային ժառանգությանը, Աղվանից Եկեղեցուն, Արցախի բնակավայրերի պատմաաշխարհագրական նկարագրին և Արցախի հետ կապված կարևոր փաստավավերագրական այլ իրողությունների: Շատ կարևոր և խորհրդանշական ենք համարում այն փաստը, որ նորաստեղծ մատենաշարի առաջնեկը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանու ներքո, պետք է լինի Արցախի թեմի գրասենյակի տնօրեն, պ.գ.թ. Մելանյա Բալայանի, Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի, պ․գ․դ․, պրոֆեսոր Վահրամ Բալայանի հեղինակած «Արցախ․ վտանգված ժառանգություն» խորագիրը կրող պատկերագիրքը, որը մեծագույն սիրով ձեր ուշադրությանն ենք հանձնում։ 2020-2023 թվականներին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ ձեռնարկած ռազմական ագրեսիայի հետևանքով բազմահազարամյա պատմության ընթացքում առաջին անգամ հայաթափվեց քրիստոնեկան քաղաքակրթության հնագույն օջախներից մեկը։ Փաստացի քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև 21-րդ դարում ցեղասպանվեց ու հարենազրկվեց հնագույն քաղաքակրթության կրող, հանուն իր սուրբ հավատքի դարեր շարունակած աննահանջ պայքար մղած և բազում փորձություններ հաղթահարած հայ ազգը։ Այդ ամենի արդյունքում մեզ զրկեցին հազարամյակների մեր ժառանգությունից, մեր նախնիների ու մեր իսկ տքնանքով կառուցված հոգևոր տաճարներում աղոթելու հավատացյալի իրավունքից։ Մեր նախնիների անսահման հավատքը խորհրդանշող, բայց և այսօր մեր սրտերը բզկտող ու անսահման վշտով ողողող այս նկարներից մեզ նայող հոգևոր տաճարները այսօր փոթորկված ու շփոթված են, նրանց վերքը՝ վերաբացված։ Եվ այսքան ցավի ու մաքառումի միջոցով անցնելով հանդերձ, այսօր էլ մեր ժողովուրդը դեռ շարունակում է հավատալ արդարության վերահաստատմանը։ Մենք վստահ ենք, որ պետությունները, որոնց համար մարդկային տարրական իրավունքներն ու մարդու ստեղծած հոգևոր-մշակութային կոթողները հիրավի արժեքներ են, դեռ բողոքի իրենց ձայնը կբարձրացնեն մեր օրերում տեղի ունեցող այսպիսի վայրենաբարո երևույթները կանխելու, արդարությունը վերահաստատելու համար։ Այդ արդարությունը հոգևոր այս տաճարների ներսում դարերով հնչած հայերեն աղոթքները վերադարձնելն ու վերահնչեցնելն է։ Աղոթենք միասին, որ Ամենակարող Տերն իմաստություն ու զորություն տա մեր ազգին, արդարություն ու խաղաղություն արդի ալեկոծ աշխարհին»։

«Արցախ․ վտանգված ժառանգություն» պատկերագիրքը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կազմվել և հրատարակվել է Յուրի Նավոյանի աջակցությամբ։ Այն նախատեսված է միջազգայնագետների, քաղաքագետների, պատմաբանների, մշակութաբանների և հանրային լայն շրջանակների համար։

Նշենք, որ Արցախի թեմի մատենաշարի հաջորդ թողարկումը կհանիսանա «Աղվանից կաթողիկոսության նստավայրերը» պատկերագիրքը, որը 2024 թ․ մայիսից մինչև 2025 թ մարտ ընկած ժամանակահատվածում հայերեն և ռուսերեն լեզուներով ստեղծվել է գիտնականների մեկ խմբի կողմից՝ ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված