Չինաստանը Թրամփին մեղադրել է «Պանդորայի արկղը» բացելու մեջ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման նոր մասշտաբային նախագիծը խարխլում է անվտանգության գլոբալ համակարգը և բացում «Պանդորայի արկղը»: Այս մասին հայտարարել Է Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանը, փոխանցում է Lenta-ն։
«Նման նախագծերը խախտում են տիեզերքի մասին պայմանագրի սկզբունքները, ինչպես նաև մեծացնում են տիեզերքը ռազմական գործողությունների գոտի դարձնելու և սպառազինությունների նոր մրցավազք հրահրելու ռիսկը, որը խարխլում է անվտանգության և սպառազինությունների վերահսկման գլոբալ համակարգը՝ կարծես հերթական անգամ բացելով Պանդորայի արկղը», - նշել է նա:
Վերջիսն ընդգծել է, որ Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել տիեզերքի ռազմական հետազոտումը և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ «գլոբալ ռազմավարական կայունության պահպանման համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)