Լավրովը հայտարարել է «Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան» ձևաչափի վերածնման անհրաժեշտության մասին
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել վերականգնել «Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան» ձևաչափը՝ նշելով, որ այժմ հարմար պահ է դրա վերածնման համար՝ հաշվի առնելով Հնդկաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների ներկայիս հանգուցալուծումը։ Լավրովը այս մասին հայտարարել է Պերմում անցկացված միջազգային հասարակական-քաղաքական լսումների ժամանակ։
Նրա խոսքով, այս ձևաչափը ստեղծվել է Եվգենի Պրիմակովի նախաձեռնությամբ և արդեն ավելի քան 20 անգամ անցկացվել են նախարարական հանդիպումներ, այդ թվում՝ արտաքին գործերի, ինչպես նաև երեք երկրի առևտրային, տնտեսական և ֆինանսական գերատեսչությունների մակարդակով։
Լավրովն ընդգծել է, որ Հնդկաստանի և Չինաստանի միջև սահմանային լարվածության թուլացման պայմաններում, այժմ ճիշտ ժամանակն է վերականգնելու այս ձևաչափը և զարգացնելու եռակողմ համագործակցությունը, հայտնում է Interfax-ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան