Գիտնականները զգուշացրել են՝ Երկիրը կարող է սառել և շեղվել ուղեծրից անցնող աստղի պատճառով
Գիտություն և Մշակույթ
Ֆրանսիացի գիտնականների անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ Երկիրը կարող է դուրս շպրտվել իր ուղեծրից մոտով անցնող աստղի ազդեցության հետևանքով, ինչը կբերի ամբողջ կենդանական աշխարհի սառեցմանը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Planetary Science Institute-ի և Բորդոյի համալսարանի մասնագետների հաշվարկները։
Ըստ մոդելավորման տվյալների՝ աստղի մոտեցման դեպքում Երկիրը կարող է հայտնվել միջաստղային տարածքում՝ առանց Արեգակի ջերմության, ինչը վտանգավոր հետևանքներ կունենա ինչպես մեր մոլորակի, այնպես էլ ամբողջ արևային համակարգի համար: Գիտնականները գնահատել են, որ նման սցենարի հավանականությունը կազմում է մոտ 0.2% առաջիկա հինգ միլիարդ տարիների ընթացքում:
Չնայած վտանգը փոքր է և վերաբերում է հեռավոր ապագային, գիտնականները շեշտել են, որ մեր Արեգակի համակարգն ի սկզբանե այնքան էլ կայուն չէ, և մոտով անցնող աստղերը կարող են էականորեն խախտել մոլորակների ուղեծրերը: Սա հիշեցնում է, որ տիեզերքը փոփոխական է, և նույնիսկ կայուն թվացող համակարգերն ունեն խոցելիություն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան