ԱՄՆ-ն դեռ չի կողմնորոշվել Ստամբուլ ներկայացուցիչ ուղարկելու հարցում
Աշխարհ
ԱՄՆ-ն կտեղեկացվի, եթե նախագահ Դոնալդ Թրամփը որոշի ներկայացուցիչ ուղարկել Ստամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմը հույս ունի, որ հանդիպումը կկայանա, հաղորդում է Reuters-ը։
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը և Ուկրաինան կմասնակցեն Ստամբուլում հաջորդ շաբաթ կայանալիք ուղիղ բանակցություններին և քննարկումներին։ Հավատում ենք, որ այս հանդիպումը կկայանա։ Նախագահ Թրամփը կողմերին կոչ է արել և խրախուսել միասին նստել և անմիջականորեն բանակցել։
Նախագահը հստակեցրել է, որ ցանկանում է, որ այս հակամարտությունը լուծվի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտադաշտում։ Եվ նա սա կրկին ասել է երկու առաջնորդներին՝ թե՛ հրապարակավ, թե՛ անձնական զրույցներում։ Մենք կտեղեկացնենք, եթե նախագահը մտադիր է ներկայացուցիչ ուղարկել»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)