Պուտինի՝ 72 ժամում Չինաստանին երկու նվերը վրդովեցրել է հավաքական Արևմուտքին
Աշխարհ
Չինական Sohu հրատարակությունը հայտնել է, որ վերջին 72 ժամվա ընթացքում Ռուսաստանը երկու էական քայլ է կատարել Չինաստանի հետ մերձեցման ուղղությամբ, գրում է ABN24 պորտալը։
Գործակալության տվյալներով՝ առաջինը երկարաժամկետ պայմանագրի ստորագրումն էր Չինաստան ռուսական նավթի մատակարարումների ավելացման մասին՝ տարեկան 2,5 մլն տոննայով՝ 10 տարի ժամկետով։ Չինացի լրագրողների կարծիքով՝ դա Մոսկվային միլիարդավոր դոլարների կայուն եկամուտ կապահովի։
Երկրորդ քայլը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հայտարարությունն էր, որ Ռուսաստանը բացահայտորեն տեղեկություններ է փոխանցում Պեկինին ԱՄՆ-ի հետ իր բանակցությունների մասին։
Հոդվածի հեղինակները նշել են, որ Ռուսաստանի նման գործողությունները նյարդայնացրել են ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին, քանի որ թուլացնում են արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը և դիվանագիտական ճնշումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)