Մերցը ավելի վատ վիճակում կհայտնվի, քան Մակրոնը․ Junge Welt
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, թաքցնելով Ուկրաինային զենքի մատակարարման մասին տեղեկությունները, ցանկանում է զիջումների հասնել Ռուսաստանից։ Մոսկվայի նկատմամբ Բեռլինի պլանի մասին հայտնում է Junge Welt-ը։
«Մերցը դա անվանեց «ռազմավարական երկիմաստություն»: Դա կոչված է Ռուսաստանին զիջումների մղել, քանզի վերջինս չի պատկերացնի Ուկրաինայի իրական հնարավորությունները», - նշված է հաղորդագրության մեջ։
Պարբերականը օրինակ է բերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով նույնպես խոսել է «ոչ միանշանակ ռազմավարության» մասին՝ փորձելով թաքցնել Արևմտյան զորքերի մուտքը Ուկրաինա, սակայն նա «բլեֆ էր անում»։ «Այժմ Մերցը կրկնում է Մակրոնի սխալը և վտանգում է շատ ավելի հզոր հարված հասցնել իր հեղինակությանը», - գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)