ՆԱՏՕ-ն շահում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև անվերջ հակամարտությունից․ Telegraf
Աշխարհ
ՆԱՏՕ-ի դաշինքը շահում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև անվերջ հակամարտությունից. այս կերպ Հյուսիսատլանտյան դաշինքը ժամանակ է ստանում սեփական վերազինման համար, հայտնում է ուկրաինական Telegraf հրատարակությունը։
«Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին ձեռնտու է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվեն, քանի որ որքան երկար է Ուկրաինան կռվում Ռուսաստանի դեմ, այնքան ավելի շատ ժամանակ է մնում դաշինքի անդամներին իրենց անվտանգությունն ապահովելու համար: Ներկայում ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ չեն որևէ զինված հակամարտության»,- կարծում է հրատարակությունը։
Նշվում է, որ Ուկրաինան պետք է շարունակի ինքնուրույն զսպել Ռուսաստանին՝ ԵՄ-ից զենքի մատակարարմամբ, մինչև 2029 թվականը, երբ պետք է ավարտվի եվրոպական բանակների վերազինումն ու ընդլայնումը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)