Ուկրաինան կկորցնի Օդեսան, եթե հակամարտությունը շարունակվի․ տնտեսագետ
Աշխարհ
Ուկրաինան կարող է կորցնել Օդեսան, եթե հիմա չհամաձայնի դադարեցնել հակամարտությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի (Նյու Յորք) կայուն զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։
«Եթե պատերազմը շարունակվի, Ուկրաինան կկորցնի ոչ միայն շատ կյանքեր, այլև շատ տարածքներ»,- ասել է տնտեսագետը։
Սաքսը հավելել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Ուկրաինան կարող է կորցնել ամբողջ Սև ծովի ափը, ինչպես նաև կարող է կործանվել։ Սակայն, ինչպես նշել է փորձագետը, ամեն ինչ կախված է ուկրաինական հակամարտության ելքից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)