ՌԴ-ԵՄ հարաբերությունները չպետք է կախված լինեն Ուկրաինայից․ ԵՄ պատգամավոր
Աշխարհ
ԵՄ-ն չպետք է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը կախվածության մեջ դնի Ուկրաինայում հակամարտության ավարտից։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Քարթայզերը Ria Novosti-ի հետ զրույցում։
Խորհրդարանականի խոսքով՝ Եվրոպան կարող է օգնել Ուկրաինային և միաժամանակ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Քարթայզերը ԵՄ-ին առաջարկել է հակամարտության ավարտից հետո կենտրոնանալ հումանիտար օգնության, ժողովրդավարության վերականգնման, ինչպես նաև Եվրոպայում համագործակցության այլ ձևերի ստեղծման վրա:
Մինչ այդ պատգամավորը նշել էր՝ «այն երկրները, որոնք վերացրել են Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածների հեռահարության սահմանափակումները, դառնում են հակամարտության մաս»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)