Ռուսական իմպերիալիզմը սպառնալիք է ժողովրդավարական աշխարհի համար․ Չեխիայի ԱԳՆ
Աշխարհ
Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին Ռուսաստանին անվանել է «եվրոպական անվտանգության գլխավոր սպառնալիք»: Այս մասին ասվում է Չեխիայի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Նրա կարծիքով՝ «Ռուսաստանը կմնա եվրոպական անվտանգության գլխավոր սպառնալիքը երկար տարիներ, եթե ոչ տասնամյակներ նույնիսկ երբ կավարտվի Ուկրաինայի հակամարտությունը»:
«Ռուսական իմպերիալիզմը մշտական սպառնալիք է մնում ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի և ընդհանրապես ժողովրդավարական աշխարհի համար», - ասել է Չեխական գերատեսչության ղեկավարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)