Մակրոնը կոչ է արել Իսրայելի նկատմամբ ճնշում գերծադրել «առաջիկա ժամերին»
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել` եվրոպական երկրները պետք է «խստացնեն իրենց հավաքական դիրքորոշումը» Իսրայելի նկատմամբ, եթե նա չկարողանա համարժեք արձագանքել Գազայի հատվածի հումանիտար իրավիճակին: Այս մասին հայտնում է France24 պարբերականը։
Սինգապուրում Մակրոնը նաև հայտարարել է, որ Գազայի հատվածում խորացող սովի ճգնաժամի պատճառով Իսրայելի վրա աճող միջազգային ճնշումը գործողություններ է պահանջում «առաջիկա ժամերին և օրերին»:
Նա նաև պնդել է` «որոշակի պայմաններում պաղեստինյան պետության ճանաչումը ոչ միայն բարոյական պարտականություն է, այլև քաղաքական անհրաժեշտություն»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)