Եվրոպայի անվտանգային ապագան պետք է քննարկել Եվրոպայի հետ․ Պեսկով
Ռուսաստան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին ճեպազրույցի ժամանակ հարցրել են եվրոպացիների հետ տարածաշրջանային անվտանգության ապագան քննարկելու պատրաստակամության մասին։
«Այսպես թե այնպես, եվրոպական անվտանգության ապագան պետք է քննարկվի Եվրոպայի հետ, սակայն երկուշաբթի օրը Ստամբուլում մենք խոսում ենք ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների մասին»,- ասել է նա։
Մայիսի 30-ին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգն ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, մինչդեռ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին չի քննարկվում։ Քելլոգը հավելել է, որ ՆԱՏՕ-ի առնվազն չորս երկրներ դեմ են Ուկրաինայի անդամակցությանը դաշինքին։ Քելլոգը նաև ասել է, որ Կիևը չպետք է հայտարարություններ անի Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվելու մասին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան