Աֆրիկյան երկրի նախագահի ինքնաթիռը վայրէջքի ժամանակ քիչ էր մնում վթարի ենթարկվեր
Աշխարհ
Ինքնաթիռը, որում գտնվում էր Լիբերիայի նախագահ Ջոզեֆ Բոակայը, քիչ էր մնում կործանվեր Ռոբերտսի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս: Այս մասին հայտնում են FrontPageAfrica։
«Երկար տարիներ ուղևորները մտահոգություն էին հայտնում Ռոբերտսի անվան օդանավակայանում թռիչքուղու վատթարացման կապակցությամբ։ Նախագահ Ջոզեֆ Բոակայը և նրա պատվիրակությունը հազիվ են փրկվել աղետից», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մասնավոր ինքնաթիռը, որում գտնվել է պետության ղեկավարը, քիչ էր մնում վթարի ենթարկվեր, երբ վայրէջքի պահին նրա անվադողերը պայթել էին: «Արդյունքում օդանավը կտրուկ կանգ է առել թռիչքուղու մեջտեղում, ինչը շոկ է առաջացրել ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորների մոտ», - նշում է պարբերականը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)