Հայտնի է Ստամբուլի բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի անունը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին կգլխավորի Ռուսական պատվիրակությունը Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Gazeta-ն։
«ԱԳՆ-ն հաստատում է, որ Ռուսաստանի պատվիրակությունը հունիսի 2-ին ներկա կգտնվի Ստամբուլում՝ Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ։ Նա կժամանի հուշագրի նախագծով, ինչպես նաև Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ այլ առաջարկներով», - նշել է դիվանագետը։
Բացի այդ, Զախարովան նշել է, որ Մոսկվայի և Կիևի առաջիկա բանակցություններում Թուրքիայի կամ որևէ այլ երկրի միջնորդության մասին խոսք չի գնում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան