ԱՄՆ-ում ապրանքների ներմուծումը նվազել է Թրամփի մաքսատուրքերի պատճառով
Աշխարհ
ԱՄՆ-ում ապրանքների ներմուծումը ապրիլին մարտի համեմատ նվազել է 19.8%-ով։ Այս մասին են վկայում վիճակագրական բյուրոյի գործառույթը կատարող մարդահամարի բյուրոյի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ապրիլին ապրանքների ներմուծումը կազմել է 276.1 միլիարդ դոլար, ինչը 68.4 միլիարդ դոլարով պակաս է մարտ ամսվա ցուցանիշից»,- հաղորդում է գերատեսչությունը։
Ավելի վաղ արևմտյան տնտեսական հրապարակումները նշել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելուց հետո որոշ ամերիկյան ընկերություններ մարտ ամսին ավելացրել են իրենց գնումները՝ ապրիլին դա անելուց և մաքսատուրքեր վճարելուց խուսափելու համար։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)