Ռուսաստանում երեխաների վերարտադրողական առողջությունը կսկսեն ստուգել 6 տարեկանից
Գիտություն և Մշակույթ
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հայտարարությամբ, երեխաների վերարտադրողական առողջությունը ստուգելու են սկսած 6 տարեկանից, իսկ 13 տարեկանից հետո՝ տարեկան։
ՌԴ Պետդումայի առողջապահության կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեոնովը նշել է, որ սա ոչ թե երեխաներին «սեռական կրթության ենթարկելու» փորձ է, այլ կարևոր քայլ է նրանց առողջությունն ապահովելու համար։ Նրա խոսքով՝ այս ստուգումները կանցկացվեն նրբանկատ ձևով, անվճար և նպատակ ունեն վաղ հայտնաբերել անպտղության հնարավոր պատճառները։
Լեոնովը հավելել է, որ պետությունը ցանկանում է իմանալ՝ ինչ առողջական պայմաններում է մեծանում երեխաների սերունդը, և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ նրանց վերարտադրողական առողջությունը բարելավելու համար, փոխանցում է Газета.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան