Թուրք-պակիստանյան դաշինքն ընդդեմ Հայաստանի. ի՞նչ զինատեսակներ են մատակարարվում Ադրբեջանին (տեսանյութ)
ՀարցազրույցներՄայիսի 28-ին Արցախի օկուպացված Բերձոր քաղաքում՝ Լաչինում, տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի եռակողմ գագաթնաժողովը, որի ընթացքում հայտարարվել է, որ Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը խորացնելու են իրենց համագործակցությունը ռազմական ոլորտում: Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան դաշինքն, ըստ էության, թշնամական առանց է Հայաստանի համար, ինչը ցայտուն կերպով դրսևորվեց 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Թուրքիան և Պակիստանը բացահայտ աջակցություն էին ցուցաբերում Արցախի դեմ ագրեսիային: Ի՞նչ սպառնալիքներ կարող է ներկայացնել թուրք-պակիստանյան դաշինքն այսօր՝ Արցախի ամբողջական բռնազավթումից և տարածաշրջանում նոր ստատուս-քվոյի հաստատումից հետո: Փորձագետների դատողություններն առայժմ միայն տեսական դաշտում են: Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը Euromedia24-ի հետ զրույցում առանձնացրեց Թուրքիայի և Պակիստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումների խնդիրը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հեղինակ՝ Արամ Սարգսյան