Ինչ են քննարկել Էրդողանն ու Զելենսկին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների շարունակմանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին։
«Թուրքիան աջակցում է Ստամբուլում սկսված երկու երկրների պատվիրակությունների միջև բանակցությունների շարունակմանը», - ասվում է հայտարարության մեջ։
Էրդողանը նշել է, որ Ստամբուլում բանակցությունների ընթացքում համաձայնեցված գերիների փոխանակման մասին համաձայնագիրը կնքվել է կարճ ժամանակահատվածում։
Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ հնարավոր հրադադարը, որը կքննարկվի բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում, կհարթի խաղաղության ճանապարհը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)