Օբամայի գլխավոր մրցակիցը կոչ է արել հրաժարվել թալիբների հետ բանակցություններից
ԱՄՆ
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռումնին ով Հանրապետական կուսակցությունից պայքարում է ԱՄՆ–ի նախագահի պաշտոնի համար, հայտարարել է, որ Միացյալ նահանգները չպետք է բանակցություններ վարի «Թալիբան» գրոհայինների հետ։ Ռումնին նման հայտարարություն է արել նախօրեին Հարավային Կարոլինայում ԱՄՆ–ի նախագահի հանրապետական թեկնածուների համատեղ դեբատի ժամանակ։
«Մենք չպետք է բանակցություններ սկսենք թալիբների հետ, այլ պետք է հաղթենք նրանց», – ասել է Ռումնին՝ ավելացնելով, որ «Թալիբան» շարժումը պատերազմ է հայտարարել Ամերիկայի դեմ և սպանել է ամերիկացի զինվորներին»։ Նախկին նահանգապետը նշել է, որ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը չափազանց սխալվում է, որ թալիբներին չի համարում ԱՄՆ–ի թշնամին։ Հանդիսատեսը ծափերով ողջունել է Ռումնիի հայտարարությունը։ Հաղորդում է «The Washington Post»-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտարարել էին, որ Օբամայի վարչակազմը «Թալիբան» շարժման հետ գաղտնի պայմանավորվածություններ է ձեռք բերել՝ բանակցություններ սկսելու և երկկողմ հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ։ Սակայն ԱՄՆ–ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2011 թ–ի հոկտեմբերին Աֆղանստան այցելության ժամանակ հայտարարել էր, որ եթե թալիբները բանակցություններ չսկսեն ԱՄՆ–ի հետ, ապա հակամարտությունը նրանց հետ կշարունակվի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)