Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը․ որսորդներին զգուշացրել են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների համար Պուտինը չի նահանջում․ ԱՄՆ բանագնացները Մոսկվայից հեռացան ձեռնունայն․ Bloomberg Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արթիկի բնակիչներին Զելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Ինքնաթիռ է կործանվել Կալիֆոռնիայում.. Երեխաներ են զոհվել Գլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար) Գերմանական ստարտափն առաջին անգամ Նորվեգիայից հրթիռ է արձակել տիեզերք Վրաստանի քաղաքացուն մեղադրում են ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի ամենախոշոր խարդախության մեջ. Մանրամասներ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ մեկի քիթն է վնասվել «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Արտակարգ իրավիճակ՝ Արարատյան փողոցի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել են 

«Եկեղեցին մեր վերջին ինստիտուտն է, որը Նիկոլը փորձում է քանդել վերջնականապես». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկեղեցին ու հոգևոր դասը մշտապես եղել են 2018 թվականին Հայաստանում իշխանության եկած թիմի թիրախում։ Բայց որ նման զազրելի բառամթերքով, անհիմն մեղադրանքներով Հայաստանի փաստացի ղեկավարը կարող է անդրադառնալ մեր հոգևոր կառույցին, շատերիս համար աներևակայելի էր։ Շարունակում ենք գահավիժել, թե մինչև ուր, պարզ չէ։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեր այս դիտարկումներին արձագանքում է՝ հանկարծ չմտածեք, որ սա պատահականություն է, կամ Նիկոլը փորձում է այսպիսի փողոցային բառապաշարով ինչ-որ նեղ հարցեր լուծել, բացարձակ։ «Եկեղեցին այն եզակի ինստիտուտն է մնացել Հայաստանի Հանրապետությունում, որը պայքարում է Արցախի համար, և բացարձակ զարմանալի չէ, որ վերջին օրերի ջղաձգումները և այսօրվա (երեկվա-խմբ.) փողոցային բառապաշարը, հատկապես՝ կապիտուլ յանտ Նիկոլի և նրա կնոջ անբարո մեկնաբանությունները՝ կապված եկեղեցում գոյություն ունեցող մանկապղծության փաստերի հետ, որի վերաբերյալ, ինչպես միշտ, ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ իր կողակցուհին որևէ ապացույց չեն ներկայացնում, ավելի խոր նպատակներ ունի։ Այն է՝ վերացնել այն եզակի ինստիտուտը, որը պայքարում է Արցախի համար, և բացարձակ պատահական չէ, որ այս ամենը համընկավ շվեյցարական Բեռնում Եկեղեցու անմիջական բարձր հովանու ներքո տեղի ունեցող կոնֆերանսին, որտեղ խոսվում է Արցախի մշակութային և նյութական ժառանգության, Եկեղեցու ունեցվածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից դրսևորվող վայրագությունների և պղծությունների մասին։ Հիմա Նիկոլը փորձում է այդ ամենը տանել դեպի անձնական դաշտ և կրկին թիրախավորել Եկեղեցին՝ նույնիսկ շրիշակի մակարդակից շատ ցածր բառապաշարով։ Ամոթ էլ է ասել, բայց մարդն օգտագործում է «դոմփել» բառը։ Դա օգտագործում է մեկը, ով իր կնոջ հետ պետական բյուջեի հաշվին ուղղաթիռներով գնում է իրենց իդեա ֆիքս համարվող «Կրթությունը նորաձև է» ծրագրերն իրականացնելու համար։ Վերջերս կրկին ուղղաթիռով գնացին Կապան։ Ո՞վ է իրենց թույլ տվել պետական բյուջեի հաշվին թրև գալ ամբողջ Հայաստանով մեկ և իրենց անձնական ծրագիրն իրականացնել։ Երկրորդը՝ երբեք չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքն աղանդավորներ են։ Նրանք երբեք դա չեն թաքցրել, կան բազմաթիվ ապացույցներ, հատկապես իշխանության գալուց հետո կապիտուլ յանտ Նիկոլը բազմիցս իր էջում տեղադրել է «Կյանքի խոսք» հայտնի աղանդի սպասավորներից մեկի քարոզները։ Նա այդ աղանդավորի քարոզները դնում էր իր էջին և խորհուրդ տալիս իր էջի հետևորդներին լսել կամ կարդալ՝ բառի բուն իմաստով։ Սա ցույց է տալիս, որ կապիտուլ յանտ Նիկոլը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ։ Բոլորս գիտենք, թե այդ աղանդը որտեղից է գալիս, ինչ է իրենից ներկայացնում և ինչ շահեր է այն սպասարկում Հայաստանի Հանրապետությունում։ Այդ աղանդը, որը գործում է նաև այլ երկրներում, մեղադրվում է շատ այլ երկրների կողմից՝ որպես ամերիկյան քարոզչական միջոց, որպես ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից ստեղծված աղանդ, որը վերահսկվում է նաև ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից, և մեխանիկորեն, եթե այդ աղանդն այլ երկրներում ունի նման հռչակ, ուրեմն այն Հայաստանի Հանրապետությունում ևս չի կարող անկախ գործել։ Դա ամերիկյան հայտնի «Կյանքի խոսք» եկեղեցու հայաստանյան մասնաճյուղն է իր բոլոր հետևանքներով մեզ համար։ Արդեն ժամանակն է, որ Եկեղեցին նզովքի ենթարկի այս զույգին և հատկապես ամուսնուն, և թույլ չտա նրան մուտք գործել Եկեղեցի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

Ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանն իր գրառումների շարքում նշում է կուսակրոնության խնդիրը: «Եկեղեցին օրգանիզմ է և չի կարող բացասական երևույթներ չունենալ։ Դա նորմալ է և չի վերաբերում միայն Հայ առաքելական եկեղեցուն։ Հիշեք, թե պատմության ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցին ինչեր է տեսել, Ռուս ուղղափառ եկեղեցին ինչեր է տեսել և տեսնում հիմա։ Արևմուտքն Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո բացահայտ պառակտեց Ռուս ուղղափառ եկեղեցին և Ռուս ուղղափառ եկեղեցու Ուկրաինայի թեմն ամբողջությամբ անջատեց Ռուսական ուղղափառ եկեղեցուց, դա պատահական չէր։ Նույն բանը հիմա փորձում են անել Հայաստանում, բայց ամբողջությամբ փորձում են վերացնել Հայ առաքելական սուրբ եկեղեցին և Սուրբ եկեղեցու անվան ներքո ձևավորել աղանդավորական բողոքական եկեղեցի։ Մեր Եկեղեցին հենց նրանով է տարբերվում մյուս բոլոր եկեղեցիներից, որ մեզ մոտ քաղաքացիական հասարակությունն իրավունք չունի իր կարծիքը հայտնել Եկեղեցու ներսում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ բանսարկությունների, ասեկոսեների, կեղծիքների, մանիպուլ յացիաների միջոցով։ Հիշեք 2018 թվականին Նիկոլի իշխանության գալը, հիշեք նրա կողմից ձևավորված և նրան սատարող հակաեկեղեցականների հարձակումները, հիշեք այն զրպարտությունները և կեղծիքները, որոնք տարածում էին Եկեղեցու և նրա հոգևոր սպասավորների վերաբերյալ, հիշեք նաև այն կեղծիքները և մանիպուլ յացիաները, թե ինչպես էին փորձում մեղադրել Եկեղեցուն Սուրբ Գեղարդը վնասելու և Ռուս ուղղափառ եկեղեցուն նվիրելու մեջ։ Դա բացահայտ կեղծիք և սուտ էր։ Ցավոք, պետք է նշենք, որ մեր հասարակության զգալի մասն անգրագետ է և շատ արագ ընկալում է այդ տգիտությունները և ընդունում որպես արդարություն։ Հիմա Եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներն ամբողջությամբ 2018 թ. խուլիգանության շարունակությունն է։ Շատ լավ կլինի, որ Եկեղեցին վերջապես նզովքի ենթարկի Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին՝ որպես հակաեկեղեցականների և հակահայերի։ Բացարձակ պետք չէ զարմանալ, որ Եկեղեցու երեսպաշտությունից խոսում է իրեն աթեիստ հռչակած, բայց իրականում եսիմ ինչ, Աստվածաշունչը ծաղրող Արսեն Թորոսյանը, բացարձակ չզարմանաք, որ այլ աղանդավորներ, որոնք Նիկոլի շուրջբոլորն են գտնվում, հիմա նոր հրահանգ ստանան հարձակվելու Հայ առաքելական եկեղեցու վրա՝ սկսած Նիկոլին սպասարկող աղանդներից, վերջացրած հայտնի աղանդավոր բլոգերներով։ Նիկոլի խուլիգանությունը՝ Եկեղեցին չուլանի հետ համեմատելը, դրա սկիզբն էր»,-նշում է մեր զրուցակիցը։

Հավելում է՝ Հայաստանի տարբեր հատվածների եկեղեցիներում բավականին հաճախակի է լինում։ «Այն, ինչ կապիտուլ յանտ ոչնչությունը ներկայացնում էր կառավարության նիստին, այդպիսի բան չեմ տեսել։ Եվ ամենակարևորն՝ այդ «տունը» (մեր զրուցակիցն ավելի կոպիտ բառ է օգտագործում-խմբ.), որտեղ նա ապրել է, պատերի խզբզոցները և տան փնթիությունն ամբողջ Հայաստանը և համայն հայությունն է տեսել, նա իրավունք չունի խոսելու ինչ-որ վայրի «չուլանանոց» լինելու մասին։ Սա ավելի գլոբալ խնդիրներ լուծելու նպատակ ունի։ Եկեղեցին մեր վերջին ինստիտուտն է, որը Նիկոլը փորձում է քանդել վերջնականապես»։

Քաղաքագետն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը, ոչնչացնելով Արցախը և մարսելով Արցախի հետ կապված պատմությունը, հիմա ոչ մի սահմաններ չի ճանաչում։ «Այդ մարդը հասկանում է, որ գործ ունի մի հասարակության հետ, որի մի որոշ մասն անգրագետ է։ Նրանք չեն վերցնում իր նախկին ելույթները, չեն համադրում ներկայիս ելույթների հետ։ Հասարակության այս հատվածը օրվա տեղեկատվությամբ ապրող հասարակություն է։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու 360 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկրից վերածվել ենք ընդամենը 29 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկրի, որովհետև մեր և՛ հասարակությունն է սարսափելի հակապետական իր ամբողջ էությամբ, և՛ քաղաքական էլիտան։ Եթե այսպիսի բաներ ժամանակին տեղի ունենային եվրոպական երկրներում, Եկեղեցու նկատմամբ այսպիսի արշավներ կազմակերպողները հիմա չգիտեմ, թե որտեղ կլինեին։ Թող Վրաստանում մեկն ու մեկը փորձի անարգել և անվանարկել Վրաց ուղղափառ եկեղեցին։ Կտեսնեք, թե նրանց հետ ինչ կլինի։ Ի՞նչ ենք տեսնում Հայաստանում։ Ինչ-որ տերտերներ կան, որոնք Նիկոլին դիմավորում են, ողջունում են, բացարձակ ամոթ չունեն, որպես օրինակ՝ Հայ առաքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդի ընդունելությունը։ Եթե աղանդավոր Նիկոլը Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերություններում անցնում է բոլոր կարմիր գծերը, ուրեմն եկեղեցին պարտավոր է նզովել Նիկոլ Փաշինյանին և նրա կողակցուհուն իրենց հակաեկեղեցական արշավի համար»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը․ որսորդներին զգուշացրել են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների համար Պուտինը չի նահանջում․ ԱՄՆ բանագնացները Մոսկվայից հեռացան ձեռնունայն․ Bloomberg Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արթիկի բնակիչներինԶելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Ինքնաթիռ է կործանվել Կալիֆոռնիայում.. Երեխաներ են զոհվելԳլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար) Գերմանական ստարտափն առաջին անգամ Նորվեգիայից հրթիռ է արձակել տիեզերք Վրաստանի քաղաքացուն մեղադրում են ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի ամենախոշոր խարդախության մեջ. Մանրամասներ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ մեկի քիթն է վնասվել«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Արտակարգ իրավիճակ՝ Արարատյան փողոցի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել ենԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Մնում է պահանջել, որ արևը չշողա․ Զախարովան Ռուսաստանի դեմ ներկայացվող պահանջի մասին Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 87-ամյա հետիոտնի Հայկոն հրաժեշտ է տալիս բեմին Պենտագոնի ղեկավարը Իրանին սպառնացել է ոչնչացնել նրա նավթային նավատորմը Պուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն այս երկրի հետ սահմանային նոր ռեժիմ է պատրաստում․ մանրամասներ Սոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին Ռուսաստանի օդային տարածքը վտանգի տակ է․ խոշոր ավիաընկերությունները չեղարկում են չվերթները Սեպտեմբերի 6-ից ԵՄ սահմաններին փոխվում են մուտքի կանոնները ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի ավիակրին և ականակրին Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպել ԻՀՊԿ-ն սպառնացել է հարձակվել նավերի վրա՝ Հորմուզի նեղուցն առանց Իրանի թույլտվության անցնելու փորձի համար Բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ը, վերջինի շարժիչում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ Հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գործարաններից մեկում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 6-ինԵգիպտացի հեռուստահաղորդավարուհի Սարա Խալիֆային և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտելՍան Ֆրանցիսկոյում տղամարդուն պատահմամբ աղբի հետ աղբատար մեքենայի մեջ են բեռնել․ փրկարարները շուրջ երկու ժամ որոնել են նրան Մարդու և այլ ընկերքավոր կաթնասունների նախնիները կարող էին զույգերով ապրել արդեն 160 միլիոն տարի առաջ Տասնյակ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հայ Առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը Հանցագործները որսում են ուսանողներին. Բրիտանիայում բացահայտվել է «փողային ջորիների» հավաքագրման սխեման Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը Մոնակոյի իշխանի նախկին խորհրդականը դատարանի առաջ է կանգնել կոռուպցիայի և ազդեցության վաճառքի գործով «Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը ՑԱԽԱԼ-ը սխալմամբ հակահրթիռ է արձակել՝ պատասխանելով Գազայի հատվածում սեփական զինծառայողների կրակոցներին Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր Սեպտեմբերի 6-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՍեպտեմբերի 7-13 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը Ուիթքոֆը Պուտինի հետ շփումն անվանել է այն լավագույն պատմություններից մեկը, որը կհիշի թոշակի անցնելուց հետո Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում (տեսանյութ) Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ
Ամենադիտված