Ուկրաինան Թուրքիայից ՀՕՊ համակարգեր է խնդրել
Աշխարհ
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Թուրքիային խնդրել է Կիևին տրամադրել ՀՕՊ համակարգեր և ներդրումներ կատարել ռազմաարդյունաբերական համալիրում։ Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Ռուստեմ Ումերովը իր Ֆեյսբուքյան էջում՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո։
«Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Բոևը նշել է այն հիմնական ոլորտները, որոնցում Ուկրաինան աջակցության կարիք ունի՝ ներդրումներ ռազմաարդյունաբերական համալիրում, սարքավորումների և ՀՕՊ համակարգերի մատակարարում, ՀՕՊ զինամթերք, հիմնական տրամաչափի արկեր, մեր հեռահար կարողությունների ամրապնդում», - նշել է նա։
Ումերովը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին Ֆիդանին տեղեկացրել է առաջնագծում տիրող իրավիճակի մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)