Եվրոպական երկրներից մեկը դադարեցնում է երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ
Ռուսաստան
Շվեդիան սառեցրել է Ռուսաստանի հետ երկկողմ քաղաքական շփումները, առևտրաշրջանառությունը նվազում է, իսկ մշակութային և սպորտային փոխանակումները զրոյի են հավասարվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բելյաևը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Ստոկհոլմի միջև հարաբերությունները ներկայումս դժվարին շրջան են ապրում։ Դիվանագետը տեղի ունեցածը անվանել է Ռուսաստանի և կոլեկտիվ Արևմուտքի միջև ընդհանուր աշխարհաքաղաքական լարվածության տեղական պրոյեկցիա։
Բելյաևը ընդգծել է, որ Շվեդիան, որպես Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանի նկատմամբ «ազգային մասշտաբով» անբարյացակամ հրահանգները զգուշորեն իրականացնում է։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան