Չինական բանակը պատրաստվում է իրական գործողությունների․ Պենտագոնի ղեկավար
Աշխարհ
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հավաստիացրել է հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակիցներին, որ նրանք միայնակ չեն մնա «Չինաստանի կողմից աճող ռազմական և տնտեսական ճնշման պայմաններում»՝ միաժամանակ կոչ անելով ավելի մեծ ներդրում ունենան իրենց պաշտպանության մեջ, հայտնում է Financial Times-ը:
«Վաշինգտոնը կամրապնդի իր պաշտպանությունը արտերկրում, որպեսզի հակազդի Պեկինի կողմից արագ աճող սպառնալիքներին, հատկապես Թայվանի նկատմամբ իր ագրեսիվ դիրքորոշման մեջ», - ասել է նա։ «Չինական բանակը պատրաստվում է իրական գործողությունների», - հավելել է Հեգսեթը:
Պենտագոնի ղեկավարը հայտնել է՝ Չինաստանը «ոչ միայն ուժեղացնում է իր զինված ուժերը Թայվանը գրավելու համար, այլև ակտիվորեն պատրաստվում է դրան ամեն օր»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)