ՌԴ-ում հայտնել են՝ ինչ ընտրության առջև է կանգնած Ուկրաինան
Աշխարհ
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանին չի գոհացնի այն իրավիճակը, որ բանակցությունները թույլ կտան Ուկրաինային «շունչ քաշել» և վերականգնել ուժերը, հաղորդում է United Nations-ը։
Դիվանագետն ընդգծել է, որ զինադադարի ընթացքում անհրաժեշտ է դադարեցնել զենքի մատակարարումը Կիևին և զորահավաքը: Սակայն Արևմուտքին ձեռնտու չէ նման սցենարը, նրանց կողմից Ռուսաստանի հասցեին հնչում են մեղադրանքներ և 30-օրյա հրադադարի կոչեր։
«Իսկ մեզ չի բավարարում այն իրավիճակը, որը թույլ կտա Կիևին շունչ քաշել, վերականգնվել և դադարեցնել Արևելյան ճակատի փլուզումը», - ասել է Նեբենզյան: Նա հավելել է, որ խաղաղության մասին լուրջ խոսելու համար նախ պետք է քննարկել դրա պարամետրերն ու պայմանները, իսկ հետո խոսել հրադադարի ռեժիմի մասին: Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինան կանգնած է խաղաղության և մարտի դաշտում պարտության միջև ընտրության առջև:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)