Կալլասը Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները անվանել է աշխարհի «մեծագույն մարտահրավեր»
Աշխարհ
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները մեր ժամանակների մեծագույն մարտահրավերն է»,-ասել է նա: Կալլասի կարծիքով, երբ Չինաստանն ու Ռուսաստանը խոսում են «100 տարվա ընթացքում չտեսնված փոփոխությունները ղեկավարելու և միջազգային անվտանգության վերանայման մասին», ապա դա «ծայրահեղ մտահոգության» առիթ է:
Նա Չինաստանին մեղադրել է Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ։ Արևմուտքի առաջնորդները նախկինում բազմիցս հայտարարել են, որ Պեկինը Մոսկվային է փոխանցում երկակի նշանակության ապրանքներ, որոնք «թույլ են տալիս» Ռուսաստանին շարունակել ռազմական գործողությունները, և չինական կողմին զգուշացրել են նոր պատժամիջոցների մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)