«ՀԱՄԱՍ»-ը պետք է ընդունի ԱՄՆ-ի առաջարկը կամ ոչնչացվի․ Իսրայելի ՊՆ
Աշխարհ
Իսրայելը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է համաձայնի Գազայում պատանդների մասին գործարքին կամ «ոչնչացվի», մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարի մասին համաձայնագիրը «շատ մոտ է», հաղորդում Է France 24-ը:
«ՀԱՄԱՍ-ի մարդասպաններն այժմ ստիպված կլինեն ընտրել՝ ընդունել պատանդներին ազատելու ԱՄՆ-ի գործարքի պայմանները կամ ոչնչացվել», - հայտարարել է Իսրայելի ՊՆ նախարար Իսրայել Կացը:
Գազայի 20-ամսյա պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները մինչ օրս բեկում չեն գրանցել, և Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները մարտին՝ կարճատև զինադադարից հետո:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)