Թրամփի քաղաքական կուրսում տեսել են Պուտինի վաստակը
Աշխարհ
Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի արտաքին քաղաքական կուրսը փոխվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ: Նման կարծիք է հայտնել նորվեգական Steigen պարբերականը։
«Սա կապիտուլյացիա չէ, այլ դարակազմիկ նշանակության մոտեցման փոփոխություն, որում կա նաև Պուտինի վաստակը», - ասվում է հոդվածում:
Պարբերականն ընդգծել է, որ ԵՄ հակառուսական պատժամիջոցներից Թրամփի հրաժարումը ցույց է տալիս ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ջերմացումը: Նյութի հեղինակները դրանում տեսնում են նաև Վաշինգտոնի շահագրգռվածությունը Մոսկվայի հետ տնտեսական համագործակցության հարցում։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը