Սիրիայում քիմիական զենք է կիրառվել. ԶԼՄ-ներ
Մերձավոր Արևելք
Սիրիայի կառավարական զորքերն առաջին անգամ սիրիական Հոմս քաղաքում քիմիական զենք են կիրառել, մասնավորապես՝ տոքսիկ գազ. հայտնում է Ալ Ջազիրան:
Տոքսիկ գազի օգտագործման հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել ավելի քան 160-ը, բացի այդ, արձանագրվել են կուրացման դեպքեր, հավելում է հեռուստաընկերությունը:
Ըստ հեռուստաընկերության՝ տոքսիկ գազեր պարունակող ռումբերը պայթել են երկուշաբթի առավոտյան Հոմս քաղաքի ալ Բայդա շրջանում:
Իսրայելական ԶԼՄ-ները պնդում են, որ 4 մարդ կուրացել է, ևս 4 սիրիացի կաթվածահար է եղել:
Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ ապստամբական ակտիվիստները հայտնում են, որ գազի ինչ լինելը դեռևս պարզ չէ, սակայն սիրիացի բժիշկները կարծում են, որ այն զարին է հիշեցնում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ