Ռուսաստանը գերագնահատել է իր ուժերը․ Գերմանիայի ԱԳՆ
Աշխարհ
Բեռլինն Ուկրաինայում պատերազմի ավարտի նպատակ չի համարում Ռուսաստանի ռազմական պարտությունը և կապահովի Ուկրաինայի՝ հետագա ռուսական ագրեսիայից պաշտպանվելու հնարավորությունը: Այս մասին Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը:
«Իմ կարծիքով, հենց սկզբից պարզ էր, որ այդ պատերազմն, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցությունների միջոցով, - թերթը մեջբերում է Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքը: Վադեֆուլի խոսքով՝ Ուկրաինան հնարավորություն ունի ուժեղ բանակցային դիրքում կանգնել ՌԴ-ի հետ սպասվող բանակցություններում:
Նա վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կաջակցի Մոսկվայի վրա ԵՄ ճնշմանը պատժամիջոցների օգնությամբ: «Միևնույն ժամանակ բաց է մնում ԱՄՆ-ի ապագա օգնության հարցը Ուկրաինային, և դա պետք է ԵՄ-ին նոր գործողությունների մղի», - կարծում է նախարարը: «ՌԴ-ն գերագնահատել է իր ուժերը», - եզրափակել է Վադեֆուլը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)