Ռուս զբոսաշրջիկը քիչ էր մնում կորցներ աչքերը Վիետնամում մեդուզայի պատճառով
Հասարակություն
Վիետնամի Նյաչանգ հանգստավայրում ռուս զբոսաշրջիկը քիչ էր մնում կորցներ աչքերը՝ բախվելով աշխարհի ամենավտանգավոր մեդուզային՝ հայտնի որպես «պորտուգալական նավակ»։ Այդ մասին տեղեկացնում է Life-ը՝ հղումով SHOT-ին։
Տուժողի կինը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել ջրասուզման ժամանակ։ Նրա խոսքով՝ ամուսինը սուզվելիս աչքերի շրջանում այրոց է զգացել, սակայն սկզբում դա համարել է ջրի ազդեցություն։ Միայն երեկոյան նրա դեմքին հայտնվել են կարմիր հետքեր, իսկ աչքերի շուրջը՝ բծեր։ Առավոտյան այտուցը այնքան մեծացել է, որ ստիպված է եղել դիմել տեղի բժշկական կենտրոն։
Բժիշկները նշել են, որ այրոցն առաջացել է ոչ թե ջրի, այլ հենց պորտուգալական նավակի հետ բախման հետևանքով։ Նրան նշանակել են դեղորայք, որը սկսել է ազդել միայն ութ ժամ անց։ Այս պահին տուժողի վիճակը կայուն է, և նա, ըստ կնոջ, աչքերը չի կորցրել միայն նրա շնորհիվ, որ սուզվելիս փակել էր դրանք։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ