Ռուսաստանը կստեղծի սեփական մեսենջեր՝ ապահովելու թվային անկախություն
Ռուսաստան
Ռուսաստանի թվային զարգացման նախարարությունը հայտնել է, որ երկրում ազգային մեսենջերի ստեղծումը կուժեղացնի տեխնոլոգիական ինքնիշխանությունը և կնվազեցնի կիբեռխարդախության դեպքերը: Հարթակն իր մեջ կներառի հաղորդագրությունների փոխանակման հնարավորություններ և պետական ծառայություններ ստանալու գործիքներ, հայտնում է Газета.ру-ն։
Նոր համակարգը թույլ կտա օգտատերերին հաստատել տարիք առանց փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաև կապահովի տվյալների անվտանգությունը։ Օրինագիծը արդեն ներկայացված է Պետդումայի քննարկմանը, իսկ պաշտոնյաները վստահ են, որ սա կդառնա Ռուսաստանի քաղաքացիների գիտակցված ընտրությունը՝ միջազգային հարթակների փոխարեն։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)