Կալլասը կոչ է արել կանգնեցնել Ռուսաստանին՝ նշելով Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդման վտանգը
Աշխարհ
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը «Շանգրի-Լա» անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների սերտացումը պետք է մտահոգի բոլորին, փոխանցում է Газета.ру-ն ։
«Երբ Չինաստանը և Ռուսաստանը հայտարարում են համատեղ առաջնորդության մասին, որը կփոխի աշխարհը վերջին 100 տարվա ընթացքում, մենք բոլորս պետք է մտահոգվենք», – նշել է Կալլասը։
Նա ընդգծել է նաև, որ Չինաստանը, չնայած Ուկրաինայի հարցում իր չեզոք դիրքորոշմանը, մատակարարում է Ռուսաստանին երկակի նշանակության ապրանքներ։
«Մենք պետք է կանգնեցնենք Ռուսաստանին իր ճանապարհին։ Եթե դա չանենք, ապա ցույց կտանք, որ ուժի միջոցով կարելի է գրավել հարևանի տարածքները», – հավելել է Կալլասը։
Բացի այդ, նա առաջարկել է համաշխարհային հանրությանը համագործակցել՝ ստեղծելով տնտեսական դաշինքներ, որոնք կօգնեն զսպել Չինաստանի ռազմական և տնտեսական ազդեցությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում