Վիկտորիաս Սիկրեթը վերագործարկեց կայքը օրեր տևած կիբեռհարձակման պատճառով
ԱՄՆ
Ամերիկյան Վիկտորիաս Սիկրեթ ներքնազգեստի հայտնի ապրանքանիշի կայքը ուրբաթ օրվանից կրկին հասանելի է՝ երկարատև կիբեռանվտանգության միջադեպից հետո։ Ընկերությունը հայտնել է, որ գնահատում է հաճախորդների համբերությունը, սակայն չի մանրամասնել, թե ինչ խնդիր է առաջացել։
Փորձագետների գնահատմամբ, նման մասշտաբի ընկերությունների համար երկարատև անջատումները հազվադեպ են լինում, ինչը կարող է վկայել համաշխարհային մակարդակի կիբեռհարձակման մասին։ Ընկերությունը հայտարարել է, որ անմիջապես գործարկել է անվտանգության արձագանքման մեխանիզմները և ներգրավել է երրորդ կողմի մասնագետների։
Բացի այդ, վերջին ամիսներին Վիկտորիաս Սիկրեթի դիրքերը բարդացել են շուկայում մրցակցության ուժեղացման պատճառով։ Կիբեռհարձակման հետևանքով ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է մոտ 6 տոկոսով, հայտնում է CNN-ը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)