Սիմոնյան․ Սա դավաճանությո՞ւն է, թե հաղթանակ
Ռուսաստան
Միջազգային «Россия сегодня» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշմանը՝ Երեխաների պաշտպանության օրը տեղափոխելու մասին։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Զելենսկին Երեխաների պաշտպանության օրը տեղափոխել է նոյեմբերի 20, որպեսզի այն չնշվի հունիսի 1-ին՝ Ռուսաստանի հետ միասին։ Սա դավաճանությո՞ւն է, թե հաղթանակ», – գրել է Սիմոնյանը։
Ուկրաինայում Երեխաների պաշտպանության օրը պաշտոնապես նշվում էր հունիսի 1-ին։ Նոր որոշման համաձայն, որն ստորագրել է Զելենսկին, այդ օրը տեղափոխվում է նոյեմբերի 20։ Որպես հիմնավորում նշվում է, որ երեխաների պաշտպանությունը համազգային առաջնահերթություն է Ուկրաինայի համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան