ՆԱՏՕ-ն Կիևին փորձնական կապի համակարգեր է մատակարարում
ԱՄՆ
Ռուսական «Դնեպր» խմբավորման կապի սպան հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին ռազմական կարիքների համար մատակարարում են փորձնական կապի համակարգերի կոմպլեկտներ՝ առանց որևէ նույնացուցիչների։ Նրա խոսքով, Ուկրաինայի Զինված ուժերը հիմնականում օգտագործում են Starlink, Harris ռադիոկայաններ և ԲՇՊԴ համակարգեր, որոնցից մի մասը, հնարավոր է, փորձնական է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիական Eutelsat ընկերությունը բանակցում է ԵՄ-ի հետ՝ Ուկրաինայի համար կապի համակարգեր մատակարարելու և նոր արբանյակներ արձակելու ֆինանսավորման հարցում։ Այս ծրագիրը կարող է լինել ամերիկյան Starlink համակարգի այլընտրանքը՝ վերջինիս անջատման դեպքում։
Նշենք, որ մարտին SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել էր, որ Ուկրաինայի պաշտպանական գիծը կփլուզվի առանց Starlink-ի արբանյակային ինտերնետի։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը