Թուրքիան ջանքեր է գործադրում Ստամբուլում ՌԴ–ի և Ուկրաինայի միջև հանդիպում իրականացնելու համար․ Էրդողան
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր բուլղարացի գործընկեր Ռումեն Ռադևի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան աշխատում է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպում իրականացնելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու ջանքերը շարունակվում են ... Թուրքիան աշխատում է կողմերին Ստամբուլում միավորելու ուղղությամբ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար», - ասել է թուրք առաջնորդը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զրույցի ընթացքում Էրդողանը և Ռադևը քննարկել են Թուրքիայի և Բուլղարիայի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)