Պուտինին զեկուցվել է ՌԴ–ում գնացքների հետ կապված արտակարգ իրավիճակի մասին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԴԾ-ից և Արտակարգ իրավիճակների նախարարությունից օպերատիվ հաղորդագրություններ է ստացել Ռուսաստանի երկու մարզերում կամուրջների պայթեցման մասին հունիսի 1-ի գիշերը։ Այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պուտինի խոսքով՝ ԱԴԾ-ն և Արտակարգ իրավիճակների նախարարությունը ամբողջ գիշեր Պուտինին զեկուցել են Կուրսկի և Բրյանսկի մարզերում գնացքների ռելսերից դուրս գալու հետ կապված իրավիճակի մասին։
Բրյանսկի մարզում կամրջի պայթեցման պատճառով ուղևորատար գնացք է ընկել, իսկ Կուրսկի մարզում՝ կամրջից՝ բեռնատար գնացք։ Երկու միջադեպերի հետևանքով էլ կան տուժածներ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)