Անկարգություններ Ֆրանսիայում՝ ՊՍԺ-ի հաղթանակի պատճառով․ ձերբակալվել է ավելի քան 550 մարդ, կան զոհեր (տեսանյութ)
Համաշխարհային ՄամուլՖրանսիայում ոստիկանության կողմից ձերբակալվել է առնվազն 559 մարդ՝ Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի հաղթանակից հետո հունիսի 1-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո։
Le Figaro-ի տվյալներով՝ ամենաշատ ձերբակալվածները՝ 491 մարդ, Փարիզում են։
Ըստ իշխանությունների՝ անկարգությունների ընթացքում տուժել է առնվազն 192 մարդ, այդ թվում՝ 22 անվտանգության աշխատակից և յոթ հրշեջ։
Ոստիկանությունը գրանցել է 692 հրկիզում, այդ թվում՝ 264 մեքենայի։ Երկու մարդ սպանվել է։
Գրենոբլում մեքենան մխրճվել է տոնակատարություն անցկացնող մարդկանց բազմության մեջ՝ վիրավորելով չորս մարդու։ Նրանցից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել։ Ենթադրվում է, որ վարորդը պատահաբար է վրաերթի ենթարկել նրանց։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)