Զելենսկուն «ահաբեկիչ» են անվանել ՌԴ–ում կամուրջների պայթեցումից հետո
Համաշխարհային Մամուլ
Հունիսի 1-ի գիշերը ՌԴ Բրյանսկի մարզում կամրջի պայթեցումը և ուղևորատար գնացքի՝ ռելսերից դուրս գալը ցույց են տալիս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ահաբեկչական բնույթը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտարարել է Ուկրաինայից հեռացած Գերագույն Ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը, փխանցում է Lenta.ru–ն։
«Սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն՝ ըստ Զելենսկու բանաձևի։ (...) Իհարկե, Զելենսկին ահաբեկիչ է», - ասել է քաղաքական գործիչը։
Դմիտրուկը անհրաժեշտ է համարել միջոցներ ձեռնարկել Զելենսկու դեմ որպես ահաբեկչի՝ հունիսի 1-ի գիշերը Բրյանսկի և Կուրսկի մարզերում կամուրջների պայթեցման հետ կապված միջադեպերից հետո։ Նա նաև կոչ է արել հեշտացնել հասարակ ուկրաինացիների կյանքը և թեթևացնել նրանց տառապանքներից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ