Սպասվում է Թրամփ-Սի Ծինփին հեռախոսազրույց. Սպիտակ տուն
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինփինի հեռախոսազրույցը, ինչպես սպասվում է, կարող է կայանալ առաջիկա շաբաթվա ընթացքում, հայտնել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։
«Մենք ակնկալում ենք, որ նախագահ Թրամփը այս շաբաթ կանցկացնի կարևոր քննարկում նախագահ Սիի հետ՝ առևտրային բանակցությունների շուրջ։ Սա մեր սպասելիքն է», – ասել է նա ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հասեթն ընդգծել է, որ այս պահին չի կարող հաստատել՝ արդյոք այդ զրույցը նախատեսված է որևէ կոնկրետ ամսաթվով։
«Միջազգային հարաբերություններում երբեք չես կարող լիովին համոզված լինել, բայց իմ սպասումը այն է, որ երկու կողմերն էլ արտահայտել են խոսելու պատրաստակամություն», – հավելել է պաշտոնյան։
Ուրբաթ Թրամփը հայտարարել էր, որ հույս ունի հեռախոսազրույց ունենալ Սիի հետ՝ երկու երկրների միջև առաջացած առևտրային տարաձայնությունները կարգավորելու նպատակով։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)