Զելենսկին փոխել է Ստամբուլում կայանալիք բանակցությունների պատվիրակության կազմը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխել է Ռուսաստանի հետ հունիսի 2-ին Ստամբուլում նախատեսված բանակցությունների համար նախատեսված ուկրաինական պատվիրակության կազմը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նախագահի կայքում։
Փաստաթղթի համաձայն՝ բանակցությունների երկրորդ փուլում ուկրաինական պատվիրակությունը կրկին կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը ։ Կմասնակցեն նաև երեք նոր մասնակիցներ՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության իրավաբանական բաժնի պետ, միջազգային և գործառնական իրավունքի բաժնի պետի տեղակալ Անդրեյ Ֆոմինը , Գերագույն ռադայի անվտանգության և պաշտպանության ոլորտի մարմինների համակարգում մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ Յուրի Կովբասան և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Եվգենի Օստրյանսկին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և գործառնական իրավունքի բաժնի պետ Ալեքսեյ Մալովացկին չի մասնակցի երկրորդ փուլին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)