Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ բանակցությունների
Աշխարհ
Ռուսաստանի պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու, որոնք նախատեսված են հունիսի 2-ին Ստամբուլում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
«Բանակցային թիմը մեկնել է Ստամբուլ», - ասել է գործակալության աղբյուրը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում ներկայացնել ճգնաժամի արմատական պատճառների հաղթահարման վերաբերյալ հուշագիր: Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Կիևը «դեմ չէ» հանդիպմանը, սակայն սպասում է ռուսական հուշագրին, նախքան դրա մեկնարկը: Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ուկրաինական կողմի պահանջը անվանել է ոչ կառուցողական և ընդգծել, որ գլխավորը ուղիղ բանակցությունների գործընթացը շարունակելն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)