ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է անմիջապես վերադառնալ Գազայի հարցով բանակցություններին
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իսրայելի հետ բանակցություններին՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։
«Մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք անհապաղ վերադառնալ Գազայի շուրջ բանակցություններին՝ վիճելի հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար», – ասվում է հայտարարության մեջ:
Միաժամանակ, ՀԱՄԱՍ-ը հավելել է, որ պարտադիր պայման է համարում «անկլավում մշտական հրադադարի ապահովումը և այնտեղից իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը»:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը