Թայվանում հայտնել են Չինաստանի ռազմական ակտիվության աճի մասին
Աշխարհ
Թայվանի իշխանությունները հայտարարել են մայիսին կղզու շուրջ Չինաստանի ռազմական ակտիվության աճի մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Մայիսի 1-27-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանը կղզու շրջան է ուղարկել օրական միջինը 50-70 ռազմական նավ, ինչը ռեկորդային ցուցանիշ է», - հայտնել է թայվանական անվտանգության ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչը:
Հոդվածում նշվում է, որ ռազմական լարվածությունը տարածաշրջանում անշեղորեն աճում է Թայվանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, որին Չինաստանի իշխանությունները համարում են անջատողական: Այսպես, նրա երդմնակալությունից ի վեր Չինաստանն առնվազն յոթ զորավարժություն է անցկացրել կղզու շուրջ, ինչը, պարբերականի տվյալներով, նախորդ տարիներին չի նկատվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)