Արևմուտքում հայտնել են` Պուտինը և Թրամփը կորոշեն աշխարհի ճակատագիրը
Աշխարհ
Ուկրաինան ռուսական ռազմական օդանավակայանների նկատմամբ ահաբեկչությամբ «չափն ամցել է»։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին հետախույզ Սքոթ Ռիթերը, փոխանցում է Steigen-ը։
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի արձագանքը կարող է որոշել աշխարհի ճակատագիրը», - նշել Է ամերիկացի վերլուծաբանը: Նրա խոսքով՝ այդ գործողության անցկացման ժամանակն ընտրվել է հունիսի 2-ին Ստամբուլում նախատեսված բանակցությունները խափանելու նպատակով։
Նա հավելել է, որ Ուկրաինան չի կարող լրջորեն պատրաստվել բովանդակալից խաղաղ բանակցությունների՝ միաժամանակ պլանավորելով և իրականացնելով նման գործողություն: Ռիթերն ընդգծել է, որ հարձակումը չէր կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի եվրոպացի գործընկերների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի համաձայնության, որոնք ուղիղ խորհրդակցություններ են անցկացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)