Մեծ Բրիտանիան կապահովագրի իրեն․ Politico
Աշխարհ
Նոր պաշտպանական ծրագրերի շրջանակներում Մեծ Բրիտանիան կարող է փորձել ապահովագրվել տարածաշրջանից ԱՄՆ զորքերի հնարավոր մասնակի դուրսբերումից։ Նման ծրագրերի մասին խոսել է վերլուծաբան Մալքոլմ Չալմերսը, փոխանցում է Politico-ն։
Չալմերսը նշել է՝ Մեծ Բրիտանիան կփորձի «ապահովագրվել ամերիկյան զորքերի առնվազն որոշակի դուրսբերման հավանականությունից, ինչպես նաև ավելի արմատական ինչ-որ բանի հնարավորությունից»:
Միևնույն ժամանակ, հրապարակման մեջ նշվում է, որ ներկայումս դժվար է կանխատեսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ: Մասնավորապես, Վաշինգտոնի ավանդական պարտականությունները կարող են ինչպես փոքր փոփոխությունների միջով անցնել, այնպես էլ հետին պլան մղվել:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)