Տուսկը խնդիրներ կունենա Լեհաստանի նորընտիր նախագահ Նավրոցկիի պատճառով․ Politico
Համաշխարհային Մամուլ
Լեհաստանի նախագահական ընտրություններում քաղաքական գործիչ Կարոլ Նավրոցկու հաղթանակը կարող է խնդիր դառնալ երկրի կառավարության համար՝ վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորությամբ, գրում է Politico-ն։
«Նավրոցկիի հաղթանակը հարված է հասցնում Տուսկի կառավարությանը, որը պետք է գործ ունենա մեկ այլ թշնամաբար տրամադրված նախագահի հետ, որը կարող է վետո դնել օրենսդրական առանցքային նախաձեռնությունների վրա»,- ասվում է հրապարակման մեջ։
Լեհաստանի նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո հաղթել է ընդդիմադիր թեկնածու Կարոլ Նավրոցկին։ Նա հավաքել է ձայների 50,89 %-ը և հաղթել երկրորդ փուլում։ Նրա մրցակիցը՝ իշխող Քաղաքացիական կոալիցիայի ներկայացուցիչ Ռաֆալ Տրզասկովսկին ստացել է 49,11 %։
