ԱՄՆ-ում հայտնել են՝ Թրանփը նախագահին հարիր պահվածք չունի
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է 2025 թվականին Ուկրաինայում խաղաղության հասնել, սակայն Կիևը դեմ է դրան: Թրամփի և Ուկրաինայի իշխանությունների տարաձայնությունների պատճառը նշել Է ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը, փոխանցում է Lenta-ն։
«Կարգավորման պետք է հասնել այս տարի։ Կարծում եմ՝ Թրամփը շահագրգռված է, որ դա տեղի ունենա, բայց միանգամայն պարզ է՝ ոչ Ուկրաինայի կառավարությունը», - ասել է նա։
Պրոֆեսորը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի հասցեին Թրամփի փոփոխական հայտարարությունները բացատրվում են նրա բնավորության առանձնահատկություններով: «Թրամփը շատ փոփոխական է և անկանխատեսելի։ Դա այն պահվածքը չէ, որն ակնկալում են ԱՄՆ նախագահից», - հավելել է Սաքսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)