Զելենսկին լքել է Ուկրաինան
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լքել է երկիրը և մեկնել Լիտվա՝ մասնակցելու Բուխարեստի իննյակի գագաթնաժողովին։ Այս մասին «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում հայտնել է նրա մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը։
Նրա խոսքով, Վիլնյուսում կայանալիք միջոցառման շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ։ Բանակցությունների ընթացքում Ուկրաինայի ղեկավարը այլ քաղաքական գործիչների հետ կքննարկի անվտանգության ամրապնդման հարցեր, ինչպես նաև հունիսի վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
«Բուխարեստի իննյակի» ձևաչափը ստեղծվել է Լեհաստանի և Ռումինիայի նախագահների նախաձեռնությամբ։ Այս կազմավորման մեջ ընդգրկված քաղաքական առաջնորդների առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2015 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)